ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Ես էլ եմ համաներումով դուրս եկել, սակայն դա այդքան էլ արդյունավետ գործիք չէ. Փաշինյան

Ես էլ եմ համաներումով դուրս եկել, սակայն դա այդքան էլ արդյունավետ գործիք չէ. Փաշինյան

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, թե արդյոք ներկայիս վիրուսային պայմաններում հնարավո՞ր է՝ համաներում շնորհվի ՔԿՀ-ներում գտնվող անձանց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ համաներումը հաշվի է առնում ոչ թե անհատին, այլ հոդվածները, իսկ վաղակետ ազատումը կոնկրետ մարդու տվյալներն է հաշվի առնում։

Փաշինյանն ասաց. «Քրեական համաներումը, ճիշտ է, ես էլ եմ համաներումով դուրս եկել, սակայն այդքան էլ արդյունավետ գործիք չէ։ Եթե նայում ենք համաներման արդյունքները, համաներումներով ՔԿՀ-ներից ազատված անձանցից մեծ մասը շատ արագ վերադառնում է ՔԿՀ-ներ, մենք ունենում ենք հանցավորության մակարդակի աճ»:

Նա նաեւ նշեց, որ այս պահին պայմանական վաղակետ ազատման ինստիտուտն ուժեղացնելու ուղղությամբ են աշխատում։

 

  • Կիսվել: