երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան

Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան

«Գագիկ Ծառուկյանի տանն իրականացված խուզարկությունը թերևս կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես ամենաերկարատև խուզարկություն, շուրջ 13 ժամ շարունակվում էր»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ այժմ դատարանում քննվում է  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Նա ձերբակալվել է նախօրեին։

Ի. Տոնոյանն ասաց, որ նախօրեին տան խուզարկությանը հաջորդել է քննչական կոմիտեում հացաքննությունը։

«Այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ Գագիկ Ծառոկյանը տեղափոխվում է դատարան՝ կալանքի միջնորդության հարցը քննելու, մի քանի ժամ դատարանի բակում սպասելուց հետո նոր տեղեկացրեցին, որ նիստը կկայանա առավոտյան 09.00-ին։ Այս փաստերը բարձրաձայնում եմ, որպեսզի հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրեմ այն հանգամանքի վրա, թե որքան անփույթ, թափթփված կերպով է  այս ողջ գործընթացն իրկանացավում՝ սկսած քրեական գործը կարելու գործընթացից։

Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի»,-ասաց ԲՀԿ խոսնակը։

Ի. Տոնոյանն ասաց, որ նախօրիեն կապարակնքվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված տասնյակ ընկերություններ, որոնց 10 հազարից ավելի աշխատակիցները մատնվել են հարկադիր պարապուրդի։

«Ուզում եմ հասկանալ՝ տնտեսության ողնաշարը կոտրելու հետևողական այս նախաձեռնությունը որքանո՞վ է նպատակահարմար։

Հասկանում եմ՝ քաղաքական վրեժխնդրությունից դրդված ցանկացած գնով նպատակին հասնելու անհագուրդ ու մեծ ցանկություն ունեն օրվա իշխանությունները, բայց, ցավով տեղեկացնում եմ, որ տնտեսությանը փշրելուն ուղղված այդ գործընթացը լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով։ Տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են գործազուրկ»,- նշեց նա։ 

Տոնոյանի խոսքով, նախկին «Փարավոն» ռեստորանի գործունեությունն էլ է դադարեցված։ 

Նա անդրադառնալով իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք «հիացական բացականչություններով ողջունում են ողջ գործընթացն, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ», ասաց. «Հիշեք՝ բումերգանքի օրենքը ոչ մեկ չի մերժել»։ 

  • Կիսվել: