հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ես չէի կարող կանխարգելել այդ վթարը․ Դավիթ Սանասարյան

Ես չէի կարող կանխարգելել այդ վթարը․ Դավիթ Սանասարյան

Ես երեխային չեմ հարվածել, երեխան է դիպել իմ մեքենային եւ ընկել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով իր մասնակցությմաբ վրաերթին։

«Փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ ես չէի կարող կանխարգելել այդ վթարը։ Փորձագետը ելակետային տվյալներն օգտագործելով՝ եկել էր այն եզրահանգման, որ ես չէի կարող կանխարգելեի այդ վթարը։ Պաշտպանական կողմը մանիպուլատիվ բան էր գտել, որ փորձագետը պնդել է՝ վրաերթ է տեղի ունեցել, ես շարունակում եմ պնդել, որ ես երեխային չեմ հարվածել իմ մեքենայով, երեխան է դիպչել իմ մեքենային եւ ընկել, որի արդյունքում, կասկածելի պայմաններում ստացել է վնասվածք, առաջին, երկրորդ ռենտգենը ցույց չէր տվել վնասվածք, 1 ամիս անց փորձաքննությունը վնասվածք էր արձանագրել»,- նշեց Սանասարյանը։

Սանասարյանի մասնակցությամբ վրաերթը տեղի էր ունեցել սեպտեմբերի 12–ին Կիեւյան 4 հասցեում գտնվող բակերից մեկում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ մայրը երեխային տեղափոխել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, ուր այցելել էր նաեւ Դավիթ Սանասարյանը եւ տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկների հետ, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը, այսինքն՝ չգրանցվի որպես վրաերթ, այլ որպես բակում խաղալու ընթացքում ստացած վնասվածք:

 

  • Կիսվել: