հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվեց ՍԴ նախագահի պաշտոնի համար, կա ևս մեկ թեկնածու

Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվեց ՍԴ նախագահի պաշտոնի համար, կա ևս մեկ թեկնածու

ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարում է օրեր առաջ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանը: Նա ինքնաառաջադրվել է:

Ավելի վաղ Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Երվանդ Խունդկարյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում հայտնել էր, որ վայր է դնում Վճռաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները:

Նշենք նաև, որ Հրայր Թովմասյանն էլ առաջադրել է Աշոտ Խաչատրյանին։

  • Կիսվել: