հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երթուղայինում քաղաքացուն սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Երթուղայինում քաղաքացուն սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղայինի մեջ դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Նույն օրը՝ ժամը 10:35-ին, շտապօգնության Կենտրոն ենթակայանից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի վերոնշյալ խաչմերուկում հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

  • Կիսվել: