հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երկքաղաքացիույթան վերաբերյալ իրազեկում

Երկքաղաքացիույթան վերաբերյալ իրազեկում

Եթե անձը այլ պետության քաղաքացիությունից բացի ունի նաև ՀՀ քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«ԻՐԱԶԵԿՈՒՄ
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եթե անձը այլ պետության քաղաքացիությունից բացի ունի նաև ՀՀ քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման։

Նշված դրույթը տարածվում է նաև այն անձի վրա,

---ով այլ պետության քաղաքացիությունից բացի օրենքի ուժով հանդիսանում է ՀՀ քաղաքացի, սակայն դեռ չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր,

 

--- ով այլ պետության քաղաքացիությունից բացի հանդիսանում է նաև ՀՀ քաղաքացի, սակայն ՀՀ քաղաքացու անձնագրի ժամկետը լրացել է»,- գրել է պաշտոյան:

  • Կիսվել: