կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երիտասարդը խոստովանել է գողությունը և մատնանշել գողոնի տեղը

Երիտասարդը խոստովանել է գողությունը և մատնանշել գողոնի տեղը

Հուլիսի 23-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ օգտվելով եվրոպատուհանների արտադրամասի դռան բաց լինելու հանգամանքից, գողացել են պլաստմասե դետալներ կտրելու համար նախատեսված սղոց-հաստոցը՝ պատճառելով շուրջ 400 000 դրամի վնաս:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Մարտունու բաժնի և Գեղարքունիքի պարեկների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Մարտունու բնակիչ 30-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ խոստովանել է կատարածը և հայտնել, որ սղոց-հաստոցը գտնվում է իր տան բացօթյա խոհանոցում:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:

  • Կիսվել: