հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Էրիկը հզոր է, սա էլ կանցնի, Էրիկը չի կոտրվել». փաստաբանը տեսակցել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Էրիկ Ալեքսանյանին

«Էրիկը հզոր է, սա էլ կանցնի, Էրիկը չի կոտրվել». փաստաբանը տեսակցել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Էրիկ Ալեքսանյանին

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը այցելել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող փաստաբան Էրիկ Ալեքսանյանին:

«Գիշերը ԱԱԾ մեկուսարանում էի՝ Էրիկ Ալեքսանյանի մոտ: Բոլոր բարևները, քաջալերանքի և պատրաստակամութան խոսքերը փոխանցել եմ, ինքն էլ էր բարևում բոլորիդ։

Այս արտաիրավական հետապնդումով Էրիկ Ալեքսանյանին թուլացնել ցանկացողները մոռացել էին, որ Էրիկը, մինչև փաստաբան լինելը, տղամարդ է և կալանքը իր համար ընդամենը առիթ էր մի փոքր հանգստանալու և ընթերցանությամբ զբաղվելու (ի դեպ՝ Էրիկը ավարտել է «Վարպետը և Մարգարիտայի» ընթերցանությունը և սկսել նոր գիրք կարդալ):

Ես ուղղակի երջանիկ եմ, որ մասնակցել եմ կալանքի նիստին, որտեղ երկու ժամվա ընթացքում Էրիկը բարձրագույն իրավագիտություն ներկայացրեց և փոշիացրեց մեղադրանքները, մի բանի համար եմ ափսոսում, որ նիստը հրապարակային չէր, որպեսզի հանրությունը ևս լսեր մեղադրանքների առնավազն բամբասանքներ լինելը:

Էրիկը հզոր է, սա էլ կանցնի, Էրիկը չի կոտրվել, միակ բանը, որ այս կալանքը տվել է՝ ընթերցանության ազատ ժամանակն է», - Facebook-ում գրել է Կոչուբաևը:

  • Կիսվել: