երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էրիկ Ալեքսանյանն ամբասիր հեղինակություն ունի, նրա հետ կապված կասկածները փարատվելու են․ Արամ Վարդևանյան

Էրիկ Ալեքսանյանն ամբասիր հեղինակություն ունի, նրա հետ կապված կասկածները փարատվելու են․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով ասեմ, որ չեմ թաքցնի, ունեմ օբյեկտիվության դիրքերից հանդես գալու որոշակի խնդիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով փաստաբան Էրիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթին և խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությանը։

«Էրիկ Ալեքսանյանը իմ ընկերն է, հայրենասեր լավ մարդ է, օրենքի ու իրավունքի համար պայքարող տեսակ։ Քրեական գործ եք հարուցո՞ւմ, որոշել եք հիմա էլ փաստաբանների՞ն թիրախավրել, հարուցել՝ հարուցել եք, կալանքի «ֆետիշացման» ավարտ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Ես չեմ հասկանում այդ ֆետիշացումը։ Հասարակության մեջ կա՞ ինչ-որ մեկը, ով մտածում է, որ Էրիկ Ալեքսանյանը պետք է խոչընդոտի գործի քննությանը, հանրային ճանաչում ունեցող անձ է։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով ամբասիր հեղինակություն ունի։ Ես համոզված եմ, որ նրա հետ կապված կասկածները փարատվելու են, իրականության հետ որևէ առնչություն չեն ունենալու, բայց ինչո՞ւ հարցը բերել հասցնել մարդու ազատության սահմանափակմանը»,- ասաց Վարդևանյանը։

Վերջինս նշեց, որ անկախ ամեն ինչից, կալանավորումը բացառիկ միջոց է և կալանավորման «ֆետիշացում» չպետք է լինի։

 

Հիշեցնենք, որ երեկ քրեական վորւյթի շրջանակում ձերբակալվել է Էրիկ Ալեքսանյանը, նույն գործով անցնում է  նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։

  • Կիսվել: