հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևի պարոն Վանեցյանը տեղյակ չէ՝ իր ազատումից հետո ինչքան գումարներ ենք մուտքագրել պետբյուջե․ ԱԱԾ տնօրեն

Երևի պարոն Վանեցյանը տեղյակ չէ՝ իր ազատումից հետո ինչքան գումարներ ենք մուտքագրել պետբյուջե․ ԱԱԾ տնօրեն

Կադրային փոփոխությունների խնդիր չունենք, և ովքեր թերանում են, մեկ րոպե ավել չենք պահում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: 

Լրագրողի հարցին ի պատասխան՝ նա անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե իր հրաժարականից հետո պետբյուջե որևէ գումար չի մուտքագրվել:

«Երևի պարոն Վանեցյանը տեղյակ չէ՝ իր ազատումից հետո ինչքան գումարներ ենք մուտքագրել պետբյուջե: Մի քանի միլիարդ դրամ»,- նշեց Մարտիրոսյանը:

ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև հրապարակված տեսանյութին, որում արտակարգ դրության պայմաններում իարկանացվում է հարսանյաց արարողություն, և ոստիկանական ու Ազգային անվտանգության ծառայակիցների հագուստով երիտասարդները պարում ու ֆլեշմոբ են իրականացնում:

Մարտիրոսյանը նշեց, որ ճշտել են համալիրը, որտեղ տեղի է ունեցել միջոցառումը. այն Պտղնիում է գտնվում, և արդյունքների մասին այսօր հայտնի կդառնա:

«Իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով ներկայացում կատարելը ճիշտ չէ»,- նշեց Մարտիրոսյանը:

  • Կիսվել: