շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում շտապօգնության բժշկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց. նա հայտնել է, որ այն իրենն է, անձնական օգտագործման համար

Երևանում շտապօգնության բժշկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց. նա հայտնել է, որ այն իրենն է, անձնական օգտագործման համար

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ նոյեմբերի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկված Երևանի բնակիչ 25-ամյա Ա․Հ․-ի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, այդ օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 7-րդ բաժանումքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Հրազդանի կիրճից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Ա․ Հ․-ին։ 

Անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ, ընդհանուր՝ 4․05 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Հ․-ն հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվածը հանդիանում է «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց և այն իր օգտագործման համար է։ 

Ա․Հ․-ն ոստիկանությունից ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին, որտեղից էլ բաց է թողնվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Հ․-ն հայտնել է, որ ինքը մարզերում գործող բժշկական կենտրոններից մեկի շտապօգնության բժիշկ է։ 

  • Կիսվել: