հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երևանում լինգով հարվածել են օպեր լիազորի գլխին․ գործընկերը կրակել է հարվածողի ոտքերի ուղղությամբ

Երևանում լինգով հարվածել են օպեր լիազորի գլխին․ գործընկերը կրակել է հարվածողի ոտքերի ուղղությամբ

Հոկտեմբերի 24-ին կրակոցներ են հնչել ել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմանում տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի կոտրում է Բագրատունյաց փողոցի 10/7 հասցեում գործող անասնաբուժական դեղատան մուտքի դուռը, գրում է  shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Շենգավիթի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորներ Դավիթ Ա․-ն և Նարեկ Մ․-ն շտապ մոտենում են նշված վայր, որտեղ նկատում են այդ քաղաքացուն և ներկայանում, որ իրենք ոստիկանության ծառայողներ են։ Ու մինչ քրեական հետախույզները կփորձեին այդ քաղաքացուն դեպքի վայրից մեկուսացնել, 2 անհայտ քաղաքացի, մոտենալով դեպքի վայր, երկաթյա լինգով հարձակվում են օպեր լիազորների վրա, որի ընթացքում նրանցից մեկը լինգով հարվածում է Դավիթ Ա․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Այլ ելք չունենալով՝ օպեր լիազորները իրենց անվամբ հաշվառված հաշվեցուցակային ատրճանակից 1-ական նախազգուշական կրակոցներ են արձակում դեպի օդ։  Արդեն տեղում Դավիթ Ա․-ն, իրական վտանգ զգալով իր և իր գործընկերոջ նկատմամբ, ինքնապաշտպանության նպատակով 1 կրակոց է արձակում այդ քաղաքացու ոտքերի ուղղությամբ, ապա վնասազերծում։

Ավելի ուշ Պարեկեները նշված վայրում հայտնաբերել են կրակված պարկուճ։  Ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական բաժնի խումբը, Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Չեխովի փողոցում բռնել և վնասազերծել են Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Հ․-ին և Երևանի բնակիչ 42-ամյա Էմիլ Փ․-ին։

Վերջիններս իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու և գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից նրանց ներկայացրել են։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են հեռախոս, երկաթե լինգ, ինչպես նաև խանութում կոտրված ապակիներն ու գույքը։

  • Կիսվել: