չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երևանում հայրը մեղադրվում է իր անչափահաս երեխաներին բռնաբարելու մեջ

Երևանում հայրը մեղադրվում է իր անչափահաս երեխաներին բռնաբարելու մեջ

Երևանում հայրը մեղադրվում է իր անչափահաս երեխաների բռնաբարության մեջ։ Դատական տեղեկատվական համակարգից հայտնի է դարձել, որ Կ․ Մ․–ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բռնաբարել և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր անչափահաս երեխաների նկատմամբ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի 198–րդ հոդվածի 4–րդ մասի հատկանիշներով, պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով։ Հոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

  • Կիսվել: