հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Երևանում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք

Երևանում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք

Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրել են հուլիսի 18-ին:



Երեկոյան ժամը հինգին մոտ Հրազդանի կիրճում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նրանք ձերբակալել ու Արաբկիրի բաժին են տարել Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է փաթեթ` մեթամֆետամինի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածով: Տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: