ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում անհայտ անձը ներկայացել է սոցապի աշխատակից և թալանել թոշակառուի

Երևանում անհայտ անձը ներկայացել է սոցապի աշխատակից և թալանել թոշակառուի

Արմավիր քաղաքի մի բնակիչ ներկայացել է սոցապի աշխատակից, թալանել 88-ամյա ծերունուն և ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 4-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ էր ստացել, որ նույն օրը ժամը 12.00-ին անհայտ անձը, ներկայանալով որպես սոցապ ծառայության աշխատակից, 88-ամյա տղամարդու հետ մտել է վերջինիս բնակարան։ Նա, օգտվելով հյուրասենյակում միայնակ գտնվելու հանգամանքից, պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է Արմավիր քաղաքի 38-ամյա մի բնակիչ։ Նրան դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ին ոստիկանները Բաշինջաղյան փողոցից բերման են ենթարկել Արաբկիրի բաժին:

Նա ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

 

  • Կիսվել: