հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում 45-ամյա տղամարդու են դանակահարել, նա հոսպիտալացվել է անգիտակից վիճակում

Երևանում 45-ամյա տղամարդու են դանակահարել, նա հոսպիտալացվել է անգիտակից վիճակում

Հուլիսի 9-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված ու անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արագածի փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արսեն Պ-ն է։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արսեն Պ-ն դանակահարվել է հիվանդանոց բերվելուց մոտ 20 րոպե առաջ՝ իրենց շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից։ Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: