կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանի նախկին փոխքաղաքապետն ազատ է արձակվել

Երևանի նախկին փոխքաղաքապետն ազատ է արձակվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին կալանավորելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ նախկին փոխքաղաքապետը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչի հետեւանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունները թերի են կատարվել, եւ «ՍԱՆԻԹԵՔ» ընկերությանը պետբյուջեից անհիմն ավելի քան 3 մլրդ դրամ է վճարվել:

Բացի դրանից, ըստ նախաքննական մարմնի՝ աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման համար չեն նախատեսվել բավարար տրանսպորտային միջոցներ ու աղբամաններ, եղած աղբատար ավտոմեքենաներն էլ աշխատել են գերծանրաբեռնված, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել է այս ծառայությունների որակի անկման:

  • Կիսվել: