հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատ արձակվեց 6մլն գրավի դիմաց

«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատ արձակվեց 6մլն գրավի դիմաց

«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է. նա ազատ է արձակվել՝ 6 միլիոն դրամ գրավի դիմաց։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Ալեքսան Խաչատրյանը։

Նա հայտնեց նաեւ, որ որոշումը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Մեղադրանք է առաջադրվել նաեւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

  • Կիսվել: