«Կարմիր գծերի» վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի. քաղաքապետարանի խոսնակ
2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի»,- նշել է նա։