հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երեւանի 17-ամյա բնակչուհին կեղծ ռուսական թղթադրամաներով գնումներ է կատարել

Երեւանի 17-ամյա բնակչուհին կեղծ ռուսական թղթադրամաներով գնումներ է կատարել

Երեւանի 17-ամյա բնակչուհին կեղծ ռուսական թղթադրամաներով Կապանում գնումներ է կատարել: Այս մասին  հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական վարչությունից:

Փետրվարի 21-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակչուհի Կապան քաղաքում իրացրել է 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 19.35-ին ոստիկանության Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող 17 և 19-ամյա աղջիկների ու 33-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ 17-ամյա աղջկա մոտ հայտնաբերվել 13 հատ 5.000 և 1՝ 2.000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշներ, իսկ տղամարդու մոտ՝ 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող 3 նմուշ:

Աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող նմուշներից երկուսով Կապան քաղաքում գնումներ է կատարել:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում, նա Կապանի Շահումյան հրապարակում գործող խանութում գնումներ կատարելուց հետո, վճարել է նշված թղթադրամով:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցներ տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

 

 

  • Կիսվել: