չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երևան-Սևան ճանապարհին 20 տոննա կոնֆետով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Երևան-Սևան ճանապարհին 20 տոննա կոնֆետով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Փետրվարի 21-ին,  խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի  51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սևանի գաղութի մոտ, վրացական համարանիշներով բեռնատար Mercedes-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել:

Shmshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով  տուժածներ չկան:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնում է, որ  ավտոմեքենան բարձված է եղել  20 տոննա  «Ռոշեն» քաղցրավենիքով և այն ամբողջովին թափվել է: 

  • Կիսվել: