հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ԶԻԼ» ու «JAC» բեռնատարները. Վարորդներից մեկն արգելափակվել է ներսում

Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ԶԻԼ» ու «JAC» բեռնատարները. Վարորդներից մեկն արգելափակվել է ներսում

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «ЗИЛ» և «JAC» մակնիշների բեռնատարները, ինչի հետևանքով «JAC» մակնիշի բեռնատարի վարորդը արգելափակվել է։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: