ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեւանը ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի դեմ երկրորդ միջպետական բողոքը

Երեւանը ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի դեմ երկրորդ միջպետական բողոքը

Երեւանը մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի դեմ երկրորդ միջպետական բողոքը:

Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նա նշել է, որ բողոքը վարույթ է ընդունվել, պետության անունից եւս մեկ բողոք է ներկայացվել ՄԱԿ-ի Միջազգային դատարան:

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Արման Խաչատրյանն իր հերթին ասել է, որ միջպետական բողոքներից բացի, ՄԻԵԴ-ում հայցեր են ներկայացրել նաեւ բազմաթիվ քաղաքացիներ: ՄԻԵԴ-ի որոշումներն այդ դիմումներից շատերի վերաբերյալ, ըստ նրա, վկայում են պաշտոնական Բաքվի կողմից միջազգային նորմերի և իրավունքների խախտման մասին: ՄԻԵԴ-ի այս որոշումները, բացի այն, որ դրանք վերաբերում են կոնկրետ անձանց, նույնպես կարեւոր են պետության համար, քանի որ վկայում են այն մասին, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը խրախուսվում է պետական մակարդակով, ընդգծել է Արման Խաչատրյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: