երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեք օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 105 դեպք. գրանցվել է 36 ավտովթար, զոհվել է 6 մարդ

Երեք օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 105 դեպք. գրանցվել է 36 ավտովթար, զոհվել է 6 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 11-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 13-ական, ընտանեկան բռնության՝ 10, խարդախության՝ 8, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության՝ 3-ական, ֆիզիկական ներգործության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, կողոպուտի, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հոգեբանական ներգործության, ինքնավնասման, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 9 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, սպանության, բնակարանային գողության, համակարգչային հանցագործության և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 6 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: