երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեք օրում բացահայտվել է 121 հանցագործության դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 6, վիրավորվել՝ 52 մարդ

Երեք օրում բացահայտվել է 121 հանցագործության դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 6, վիրավորվել՝ 52 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 13-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 121 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 12, անձնական ունեցվածքի գողության` 10, սառը զենքի հայտնաբերման՝ 6, խուլիգանության՝ 5, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 4, վստահված գույքը հափշտակելու՝ 3, կողոպուտի և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 2-ական, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ապօրինի որսի, ընտանեկան բռնության, անառակաբարո արարք կատարելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 6 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: