ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երեք «օրենքով գողի» վերաբերյալ գործերն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան

Երեք «օրենքով գողի» վերաբերյալ գործերն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը կանգ չի առնելու և ավելի է ամրապնդվելու՝ համապատասխան դատական պրակտիկայի ձևավորումից հետո: Այս մասին իր գրառման մեջ նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Այս արարքների քրեականացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, 2020 թվականի ընթացքում նշված հանցատեսակներով 3 գործ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատարան ուղարկված գործերով 20 անձից 4-ն ունեցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»:

«Հանցանքի հետքով» հաղորդաշարի անդրադարձը քրեական ենթամշակույթի դեմ քերաիրավական պայքարին, դրա ընթացքում առաջացող խնդիրներին և դատախազության մոտեցումներին»:

 

 

 

 

 
 
 

 

  • Կիսվել: