երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երեխային չթիրախավորելու ու խոցելի չդարձնելու համար, դադարեք տեսանյութը տարածել․ Տաթևիկ Ստեփանյան

Երեխային չթիրախավորելու ու խոցելի չդարձնելու համար, դադարեք տեսանյութը տարածել․ Տաթևիկ Ստեփանյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հորդորում է անչափահաս երեխային բռնության ենթարկելու տեսանյութը չտարածել և ջնջել հնարավոր բոլոր տեղերից։

«Քանի որ անդադար նամակներ ու զանգեր եմ ստանում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի առնչությամբ, ուզում եմ տեղեկացնել, որ դեպքի մասին տեղյակ ենք, իրավապահ մարմինները զբաղվում են։

Այս պահին ուղղակի խնդրում եմ՝ երեխային, տեսանյություն երևացող մյուս երեխաներին էլ ավելի չթիրախավորելու ու խոցելի չդարձնելու համար դադարեք տեսանյութը տարածել, երեխային բաց դեմքով նույնականացնել։

Դեպքի մանրամասները պարզվելուց հետո մեր գերատեսչության լիազորությունների շրջանակում անմիջապես կձեռնարկվեն համապատասխան աշխատանքներ։

Հ.Գ. երեխաների հետ կազմակերպվելիք հետագա  աշխատանքներում ես և ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի պետը կլինենք ներգրավված»,- գրել է Ստեփանյանը:

  • Կիսվել: