ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը կմնա ազատության մեջ

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը կմնա ազատության մեջ

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը կմնա ազատության մեջ։ Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է Գարսանցյանին ազատ արձակելու որոշման դեմ Դատախազության բողոքը` միաժամանակ բավարարելով պաշտպանի բողոքը։

Գարսանցյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը մանրամասնել է, որ Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի դեկտեմբերի 20-ին բավարարելով նախաքննական մարմնի` Գարսանցյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, արձանագրել էր հիմնավոր կասկածի առկայություն, բայց միաժամանակ բավարարել պաշտպանի միջնորդությունը` թույլատրելի համարելով գրավի կիրառումը։ Այդպիսով, Գարսանցյանն ազատ էր արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Դատախազությունը Վերաքննիչ բողոք էր ներկայացրել ազատ արձակելու որոշման, իսկ պաշտպանը` հիմնավոր կասկածի առկայության դեմ։

Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով` ավելի վաղ նաև Առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Գարսանցյանի ձերբակալման որոշումը։

Անուշ Գարսանցյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

  • Կիսվել: