շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Էրեբունիում ինքնասպան եղած երիտասարդը «Պիստ Արմենի» որդին էր

Էրեբունիում ինքնասպան եղած երիտասարդը «Պիստ Արմենի» որդին էր

Էրեբունիում ավտոտնակում ինքնասպան եղած երիտասարդը InfoPort.am-ի տեղեկություններով՝ հայտնի թաղային հեղինակություն համարվող Պիստ Արմենի՝ Արմեն Իսրայելյանի որդին է եղել՝ 22-ամյա Նարեկ Իսրայելյանը։ 
 
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդը շատ խելացի և կայացած անձնավորություն էր, իսկ թե որն է եղել ինքնասպանության դրդապատճառը՝ դեռևս հայտնի չէ, միայն լուրեր են շրջանառվում, որ դեպքը տեղի է ունեցել ինչ-որ խնջույքից վերադառնալուց հետո:
 
Պիստ Արմենը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի սանիկն է: Նշենք, որ երեկ նոյեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավանեսովի փողոցի տներից մեկը, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի։
 
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակի էլեկտրական դարպասի ամրակներից մալուխով կախված վիճակում հայտնաբերել են 22-ամյա Նարեկ Ի․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
 
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Նարեկ Ի․-ն ինքնասպանություն է գործել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 
 
 
 
 

 

  • Կիսվել: