երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Հիշեցնենք, որ այսօր "Էրեբունի պլազա" է ներխուժել անհավասարակշռված վարքագծով զինված տղամարդ, հարցրեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, ինչ որ բաներ վանկարկել, կրակել, վերցրել պատանդներ։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները և հատուկ ջոկատայիններ։ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ բանակցություններից հետո տղամարդը հանձնել է զնեքը և տարվել Ոստիկանության բաժանմունք։

  • Կիսվել: