երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Էրեբունի պլազա» ժամանեց ոստիկանապետը․ իրավիճակը լարված է (տեսանյութ)

«Էրեբունի պլազա» ժամանեց ոստիկանապետը․ իրավիճակը լարված է (տեսանյութ)

Զինված տղամարդը Էրեբունի պլազայի ներսում է, ԱԱԾ, ոստիկանություն այստեղ են, փորձում են չեզոքացնել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին դեպքի վայրում գտնվող ականատեսները։

Քիչ առաջ Էրեբունի Պլազա ժամանեց ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը: Նա հեռախոսով խոսելով մոտեցավ մյուս ոստիկաններին, ապա շարժվեց դեպի շենքի մյուս կողմ` խորհրդակցության:

Մեզ տեղեկացրին, որ ողջ շենքում ավտոմատավորներ են, շենքում գտնվողներին թույլ չեն տալիս շենքից դուրս գալ։ Ըստ ականատեսների կրակոցները հնչել են ներքևի հարկում։ Ավտոմատավոր անձը հարցրել է որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Նա տարօրինակ վարքագիծ է դրսևորել և ինչ որ բան վանկարկել։  

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: