շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հավանաբար խնդիր կա». Բիզնես կենտրոն մտած և կրակոցներ արձակած երիտասարդը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան

«Հավանաբար խնդիր կա». Բիզնես կենտրոն մտած և կրակոցներ արձակած երիտասարդը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանի նկատմամբ Քննչական կոմիտեի միջնորդությամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել, InfoPort.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

«Քննչական կոմիտեն ներկայացրել է միջնորդություն, մենք չենք առարկել», հավելեց փաստաբանը:

Հարցին, թե արդյոք ունի՞ պաշտպանյալը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, Աղաջանյանը պատասխանեց.

«Հավանաբար քննչական մարմինը խնդիր նկատել է, որ ներկայացրել է նման միջնորդություն»:

Փաստաբանը տեղեկացրեց, որ երիտասարդի դատահոգեբանական փորձաքննությունն իրականացվելու է Նուբարաշենի հոգեբուժարանում:

Հիշեցնենք՝ Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «գույքի դիտավորյալ վնասումը, որը կատարվել է վտանգավոր եղանակով» և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով՝ «պատանդ վերցնելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով»: Նա այժմ կալանքի տակ է: Փաստաբան Աղաջանյանն ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում:

  • Կիսվել: