ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել է անմեղսունակ

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել է անմեղսունակ

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է փաստաբան Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ Թորոսյանի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն, ինչով պայմանավորված Թորոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է և դատարանի որոշմամբ կիրառվել է անվտանգության միջոց. Թորոսյանը կրկին տեղափոխվել է հոգեբուժական կենտրոն:

Փետրվարի 17-ին դատարանի որոշմամբ Թորոսյանը տեղափոխվել էր հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու նպատակով:

  • Կիսվել: