շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երակները կտրած սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը երկու ամսով կալանավորվեց

Երակները կտրած սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը երկու ամսով կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը երկու ամսով կալանավորվեց։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հիմք ընդունելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:

Այս ամենից հետո երեկ պարզվեց, որ Նարինյանը  ինքնասպանության փորձ է կատարել երակները կտրելու միջոցով, սակայն նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

  • Կիսվել: