հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկելու գործով 16 ծնող տուժող է ճանաչվել

Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկելու գործով 16 ծնող տուժող է ճանաչվել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով 16 ծնող տուժող է ճանաչվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Փաշինյանի այցը «Եռաբլուր» նշանավորվել էր հերթական միջադեպով։ Մինչ նրա գալը ոստիկանները կոշտ կերպով բերման էին ենթարկել զոհված զինվորների մի քանի տասնյակ ծնողների, որոնք չէին ցանկանում, որպեսզի Փաշինյանն իր այցելությամբ պղծի իրենց որդիների շիրիմները։

  • Կիսվել: