հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Եռաբլուրից» զոհվածների ծնողների բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով առերեսում կլինի ՊՊԾ պետի հետ

«Եռաբլուրից» զոհվածների ծնողների բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով առերեսում կլինի ՊՊԾ պետի հետ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից սեպտեմբերի 21-ին, զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով վաղը՝ հունվարի 31-ին, նախատեսված է առերեսում ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի հետ։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

  • Կիսվել: