հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Եռաբլուրից» բերման ենթարկված զոհվածների ծնողներից 5-ը ստացել են մարմնական վնասվածք. 20 անձ է տուժող ճանաչվել

«Եռաբլուրից» բերման ենթարկված զոհվածների ծնողներից 5-ը ստացել են մարմնական վնասվածք. 20 անձ է տուժող ճանաչվել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու քրեական վարույթով 20 ծնող տուժող է ճանաչվել։ Այս մասին փոխանցում է ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանից։

Հինգ ծնողի մասով բժշկական փորձաքննության եզրակացությունները ստացվել են։ Ըստ փորձաքննության արդյունքների՝ հինգ ծնող ստացել է մարմնական վնասվածքներ։ 

Սակայն, վարույթով դեռեւս մեղադրյալ չկա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Փաշինյանի այցը «Եռաբլուր» նշանավորվել էր հերթական միջադեպով։ Մինչ նրա գալը ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել զոհված զինծառայողների մի քանի տասնյակ ծնողների, որոնք չէին ցանկանում, որպեսզի Փաշինյանն այցելի իրենց որդիների շիրիմներին։

  • Կիսվել: