չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն 500.000 դրամի ֆինանսական չարաշահում է իրականացրել

ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն 500.000 դրամի ֆինանսական չարաշահում է իրականացրել

2019 թվականի ԵՊՀ-ի շուրջ տեղի ունեցած հայտի իրադարձություններից հետո իշխանությունների կողմից ռեկտորի պաշտոնակատար նշանակված Գեղամ Գևորգյանը հայտնվել է նոր քրեական սկանդալի մեջ:

Պարզվում է բացի նրանից, որ Գեղամ Գևորգյանի ժամանակավոր պաշտոնավարումն ապօրինի է եղել, քանի որ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, այլև նա իր պաշտոնավարման ընթացքում կատարել է ֆինանսական չարաշահումներ:   Մեզ հասած տեղեկությունների համաձայն,  Գևորգյանի շուրջ երկու տարվա գործունեությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրություն կենտրոնում:

Առաջին իսկ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գևորգյանը ԵՊՀ-ում իր պաշտոնակատար եղած ժամանակ կատարել է առավելապես խոշոր չափի 500.000 դրամի ֆինանսական չարաշահում, և գործը քննչական մարմիններից դատարան չուղարկելու համար Գևորգյանը ընդունել է կատարած չարաշահումը և ԵՊՀ-ին պատճառված վնասը հետ է վերադարձվել:

Քանի որ ստուգումներն ու ուսումնասիրությունները նոր են սկսվել, դեռ հայտնի չէ, թե ինչեր կարող են ի հայտ գալ դրանց հետևանքով։ 

  • Կիսվել: