երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԵՊՀ կեղծ դիպլոմ` ԱՄՆ դեսպանատուն արտոնագիր ստանալու համար. 1 անձի մեղադրանք է առաջադրվել

ԵՊՀ կեղծ դիպլոմ` ԱՄՆ դեսպանատուն արտոնագիր ստանալու համար. 1 անձի մեղադրանք է առաջադրվել

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Տիրան Հասրջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ հանդիսացող դիպլոմը ներկայացրել է ՀՀ ԱՄՆ դեսպանատուն:

Այսպես, Տիրան Հասրջյանը բազմազանության արտոնագրերի ծրագրի միջոցով ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու համար ԱՄՆ դեսպանատուն ներկայացնելու նպատակով քննությամբ չպարզված ժամանակ և ինքնությունը չպարզված անձից ձեռք է բերել իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ հանդիսացող Երևանի պետական համալսարանի կողմից 07.06.2010 թվականին տրված թիվ AB 012564 համարի դիպլոմը, որի համաձայն՝ իբրև թե սովորելով ԵՊՀ-ում, շնորհվել է տնտեսագետի բակալավրի աստիճան «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ:

Այնուհետև, 2022 թվականի սեպտեմբերի 06-ին ԱՍՆ դեսպանատանն իրականացվող հարցազրույցի ընթացքում այլ փաստաղթղերի հետ միասին ներկայացրել է նաև վերը նշված թիվ AB 012564 համարի դիպլոմը՝ այդ կերպ օգտագործելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ։

  • Կիսվել: