հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
Ենթադրաբար տաքսու վարորդի տված կոնֆետից երեխայի թունավորման դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել

Ենթադրաբար տաքսու վարորդի տված կոնֆետից երեխայի թունավորման դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել

Երևանում տաքսու վարորդի տված կոնֆետից երեխայի թունավորման դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնվել՝ 173-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

ՔԿ–ից հայտնեցին նաև, որ նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու կոնֆետի բաղադրությունը։ Վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարցուվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ shamshyan.com–ի տեղեկություններով, ապրիլի 6-ին՝ ժամը 00:35-ի սահմաններում «Մուրացան» մանկական հիվանդանոցից ՀՀ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Լազոյի փողոցի շենքերից մեկից ըստ նախնական տեղեկությունների՝ մաքրող միջոցի համար նախատեսված հաբերը ուտելու հետևանքով «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ մոր ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

 

Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են, որ ապրիլի 5-ին՝ կեսգիշերին մոտ, «Յանդեքս» ընկերության կողմից օգտագործվող «Opel» մակնիշի ավտոմեքենայով երեխայի 30-ամյա մայրը իր աղջկա հետ Գարեգին Հովսեփյան փողոցից ուղևորվել է դեպի Լազոյի փողոց, ճանապարհին էլ տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագման, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ: Այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց և հայրը կասկածել է, որ երեխան թունավորվել է, նրան շտապ տեղափոխել է հիվանդանոց։

  • Կիսվել: