շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԽ ԳՐԵԿՈ-ի պատվիրակությունը Հայաստանում կուսումնասիրի կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների իրականացրած քայլերը

ԵԽ ԳՐԵԿՈ-ի պատվիրակությունը Հայաստանում կուսումնասիրի կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների իրականացրած քայլերը

Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի» (ԵԽ ԳՐԵԿՈ) կողմից Հայաստանի Հանրապետության գնահատման 5-րդ փուլի շրջանակներում 2023 թվականի սեպտեմբերի 11-ից 15-ը Հայաստանի Հանրապետություն է ժամանելու ԵԽ ԳՐԵԿՈ-ի 5 անձից կազմված պատվիրակությունը (ԳՐԵԿՈ-ի գնահատման թիմը)՝ շահագրգիռ մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու նպատակով. տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

ԳՐԵԿՈ-ի գնահատող թիմի կողմից ուսումնասիրվում և գնահատվում է ՀՀ Վարչապետի և վերջինիս խորհրդականների, ՀՀ փոխվարչապետների և վերջիններիս խորհրդականների, նախարարների և վերջիններիս խորհրդականների, նախարարների տեղակալների, ինչպես նաև ոստիկանության ողջ համակարգի առնչությամբ առկա կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության, ներառյալ կոռուպցիոն դեպքերի քննության ողջ համակարգի կառուցակարգերը՝ օրենսդրական և իրավակիրառ մակարդակում, ինչպես նաև՝ այդ կապակցությամբ ընկալումները հասարակության և ԶԼՄ շրջանակներում:


  • Կիսվել: