շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էջմիածնում գողացել էին ջրամատակարարման համար կարևոր սարքավորումներ

Էջմիածնում գողացել էին ջրամատակարարման համար կարևոր սարքավորումներ

Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գողություն է կատարվել: «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությանը պատկանող տրանսֆորմատորից մեկի յուղն էին գողացել: Բաժնի քրեական հետախույզները մի քանի օր տևած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունը կատարել են չորս հոգով։ Բոլորն էլ Էջմիածին քաղաքի բնակիչներ էին:

Նոյեմբերի 29-ին նրանք հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին, ապա ներկայացվեցին Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվեցին խոստովանական ցուցմունք: Պարզվեց, որ բացի վերոնշյալ դեպքից նրանք խմբով տասնյակից ավելի գողություններ էին արել Արմավիրի մարզի այլ բնակավայրերում ևս՝ Արտիմետում, Առատաշենում, Ակնալիճում, Եղեգնուտում և այլուր:

Գողացել էին նույն ընկերությանը պատկանող տրանսֆորմատորների յուղեր, մալուխներ, շարժիչներ և ջրամատակարարման համար կարևոր նշանակության այլ դետալներ:

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

  • Կիսվել: