հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եղվարդի առանձնատներից մեկում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. երեք անձ կալանավորվել է (տեսանյութ)

Եղվարդի առանձնատներից մեկում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. երեք անձ կալանավորվել է (տեսանյութ)

Տևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում հավաստի տվյալներ ենստացվել, որ Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդ Եղվարդ քաղաքի Պարույր Սևակի փողոցի առանձնատներից մեկում ապօրինի պահում են զենք-զինամթերք։

Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին իրավապահ մի շարք կառույցների ծառայողներ, դատարանի որոշմամբ, խուզարկել են Եղվարդի Պարույր Սևակի փողոցի առանձնատներից մեկը։ Հայտնաբերվել է գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, մարտական վիճակի բերված «Pietro Beretta» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, «Սայգա» տեսակի հրազեն՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով, զրահաբաճկոններ, մարիխուանայի նմանվող զանգված և այլն։

Հենց բնակարանում ձերբակալվել ու քննչական մարմնին են ներկայացվել Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդն ու նրանց 33-ամյա ընկերը, որն օտարերկրյա քաղաքացի է։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: