հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Եղվարդ-Զորավան ճանապարհին 67-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել երեք հոգու և դիմել փախուստի

Եղվարդ-Զորավան ճանապարհին 67-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել երեք հոգու և դիմել փախուստի

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղվարդ-Զորավան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: Պատճառվել է նյութական վնաս: Բախումից րոպեներ անց՝ ժամը 19.45-ի սահմաններում, նույն վայրում «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2107»-ի վարորդին, երկու այլ քաղաքացիների, ապա բախվել «Օպել» մակնիշի մեքենայի և դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 22.30-ին, «ԳԱԶ-24»-ի 67-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ժամը 23.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկվածներից 31-ամյա Մնացական Սողոմոնյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: