շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ

Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ

Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Էդվարդ Մերուժանի Կարապետյանի կենսագրությունը

Ծնվել է 1985 թվականին հուլիսի 25-ին, Սպիտակի շրջանում:

2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:

Աշխատանքային գործունեություն

2007-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ

2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի պետ

2014-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ

V.2021թ.-VII.2021թ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ

2021-2022թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ

2022-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

  • Կիսվել: