հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էդգար Ղազարյանը դատի է տվել ՍԴ աշխատակազմին

Էդգար Ղազարյանը դատի է տվել ՍԴ աշխատակազմին

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դատի է տվել ՍԴ աշխատակազմին։ Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Ղազարյանը, որը պաշտոնից ազատվել է 2020 թվականի նոյեմբերի 3-ին՝ ՍԴ նոր նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ, դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու կարգադրությունը, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցել՝ միջին աշխատավարձի չափով, նախկինում զբաղեցրած՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում վերականգնելու անհնարինության դեպքում՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցել։

Հայցը ներկայացվել է դեկտեմբերին 10-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին։

  • Կիսվել: