Ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորը․Հակակոռուպցիոն կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Այս մասին լրատվամիջոցներին են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ»,– հայտնեցին ՀԿԿ–ից։


