երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
Ձերբակալվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և մեկ փաստաբան

Ձերբակալվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և մեկ փաստաբան

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ (փաստաբանի): Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ: Վերջիններս ձերբակալվել են»,- հայտնեցին կոմիտեից:

  • Կիսվել: