հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ձերբակալվել են դիտահորի 7 կափարիչ գողացած 17 և 18-ամյա երիտասարդները. Ոստիկանություն

Ձերբակալվել են դիտահորի 7 կափարիչ գողացած 17 և 18-ամյա երիտասարդները. Ոստիկանություն

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որոնք իրացրին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ համատեղ:

Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 17.15-ին, գողություն կատարելու կասկածանքով իրենց բնակության վայրերում ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին 18 և 17 տարեկան երկու տղաներ: Նրանք խոստովանել են, որ սեպտեմբերի 21-ին դիտահորի չորս կափարիչ են գողացել Պարոնյան փողոցում, իսկ սեպտեմբերի 26-ին ևս երեքը` Անի թաղամասում և Սավոյան փողոցում:

Նրանք հայտնել են, որ կափարիչները վաճառել են Շարա Տալյան փողոցում գտնվող մետաղի ընդունման կետում:

Վնասի չափը և դեպքի այլ հանգամանքներ պարզվում են:

  • Կիսվել: