հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ձերբակալվել է Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող 2-րդ անձը. կասկածյալները ազգականներ են, 2-ն էլ պեմզաշենցի

Ձերբակալվել է Պեմզաշենում սպանության մեջ կասկածվող 2-րդ անձը. կասկածյալները ազգականներ են, 2-ն էլ պեմզաշենցի

Ձերբակալվել է Պեմզաշենում ոճրագործության մեղսակից երկրորդ անձը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Պեմզաշենի համայնքապետ Աղասի Վարդանյանը:

Նրա վկայութամբ՝ երկրորդ ձերբակալվածը, ինչպես InfoPort.am-ը ավելի վաղ հայտնել էր, առաջին ձերբակալված 32-ամյա Վրույր Բարսեղյանի ազգականն է, որը 42 տարեկան է: Նա ևս Պեմզաշենի բնակիչ է, ունի մեկ երեխա:

Ըստ գյուղապետի՝ երկու ձերբակալվածները քրեական անցյալ չեն ունեցել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գյուղապետը InfoPort.am-ին հայտնել էր, որ ձերբակալված 32-ամյա Վրույր Բարսեղյանը երեք անչափահաս երեխաների հայր է, մշտապես աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Ըստ Վարդանյանի վկայության՝ նա նաև ունեցել է որոշակի հոգեկան խնդիրներ:

Բացի այդ, ինչպես նշել են ականատեսները, նա վերջերս հաճախակի է ոչ սթափ վիճակում շրջել գյուղում։ Ապրում էր Զարինեի աշխատավայրի հարեւանությամբ: Ասեկոսեների համաձայն՝ Վրույրը վերջին շրջանում հաճախ է պտտվել սպանված ընտանիքի տան շուրջբոլորը:

Ինչպես հայտնեցին ՔԿ-ից՝ երկրորդ ձերբակալվածին էլ է մեղադրանք առաջադրվել, ՔԿ քննիչները դատարան նրանց կալանավորելու միջնորդություն են ներկայացրել։

Նշենք, որ օրերս Պեմզաշեն գյուղում դաժանաբար սպանվել են 31-ամյա կինն ու նրա երկու մանկահասակ երեխաները: Նրանց հայրն այդ ժամանակ մեկնել էր արտագնա աշխատանքի:

  • Կիսվել: